Education Improvement Project (Армения - Тендер #69805733) | ||
| ||
| Для перевода текста тендера на нужный язык воспользуйтесь приложением: | ||
Страна: Армения (другие тендеры и закупки Армения) Организатор тендера: The World Bank Номер конкурса: 69805733 Дата публикации: 08-01-2026 Источник тендера: Тендеры всемирного банка |
||
P130182
Education Improvement Project
Armenia
OP00419573
Request for Expression of Interest
Published
AF EIP IC -1.3.2
Individual Consultant Selection
English
Jan 16, 2026 15:00
Jan 07, 2026
Center for Education Projects PIU
Anna Harutyunyan
73 Simon Vratsyan str., Yerevan
Armenia
Armenia
+37477304270
www.cfep.am
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ – ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում
ՎԱՐԿ No. 9389-ԱՄ
Առաջադրանքի անվանումը: ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հրավեր No. AF EIP IC-1.3.2
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Համաշխարհային Բանկին 22,600,000 եվրոյի չափով ֆինանսավորում ստանալու նպատակով՝ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար։
Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ։
Սույն առաջադրանքի մանրամասն տեխնիկական բնութագիրը կցված է հետաքրքրության հայտերի ներկայացման սույն հրավերին։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը հրավիրում է բոլոր իրավասու անհատ խորհրդատուներին («Խորհրդատուներ») ներկայացնելու իրենց հետաքրքրվածությունը վերոնշյալ ծառայությունների մատուցման համար։ Հետաքրքրված Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն այն մասին, որ իրենք ունեն պահանջվող որակավորումներ և համապատասխան փորձառություն ծառայությունները մատուցելու համար։ Կարճ ցուցակի չափանիշներն են.
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Հետաքրքված Խորհդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային Բանկի՝ Գնումների Կանոնակարգեր Ներդրումային ծրագրերի ֆինանսավորման (IPF) վարկառուների համար թվագրված հունիս 2016, վերանայված նոյեմբեր 2017, հուլիս 2018, նոյեմբեր 2020, սեպտեմբեր 2023 և փետրվար 2025 (այսուհետ կարգավորումներ) փաստաթղթի 3-րդ բաժնի 3.14, 3.16 և 3.17 պարագրաֆների վրա, որոնցով սահմանվում է Համաշխարհային Բանկի շահերի բախման վերաբերյալ քաղաքականությունը։
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Գնումների Կանոնակարգերի՝ Անհատ Խորհրդատուի ընտրության մեթոդով /IC/։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09:00-18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ ուղարկելով հետևյալ հասցեին (առձեռն, փոստով կամ էլ. փոստով) մինչև 2026թ. հունվարի 16-ը, տեղական ժամանակով` 15:00։
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Տնօրեն՝ Գրիշա Հովհաննիսյան
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+374) 57-56-90 (11)
E-mail: procurement@cfep.am, info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am
|
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ ՀՀ, Երևան, Ս. Վրացյան 73 |
|
|
Դիմող՝ ____________________________________________________ ____________________________________________________ ____________________________________________________ |
Դիմում
Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________:
Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:
Դիմող՝ __________________________ /__________________________/
«____» ______________ 2026 թ.
Հավելված 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագիրն ընդգծում է հետեւյալ միջոցառումների անհրաժեշտությունը՝ (i) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի յուրաքանչյուր երեխա պատրաստ լինի սովորելու, (ii) ստեղծել կրթական այնպիսի համակարգ, որն ի վիճակի լինի բոլորին մատուցել բարձրակարգ կրթություն (iii) հաստատել բազմակողմանիորեն զարգացող բուհական կրթություն և գիտահետազոտական համակարգ, որը կարձագանքի աշխատաշուկայի պահանջներին և (iv) բարձրացնել արտադրողականությունը՝ վաղվա աշխատուժին օժտելով աշխատաշուկային համապատասխան հմտություններով:
2014 թվականին, ի պատասխան կրթության ոլորտում ազգային բարեփոխումների առաջնահերթություններին, Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է աջակցություն Կրթության բարելավման ծրագրի (ԿԲԾ) նախապատրաստման և իրականացման գործում: Ծրագիրը հաջողությամբ ավարտվեց 2022 թվականի ապրիլին:
Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը դիմել և ստացել է ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (ԼՖ) և 22,6 միլիոն եվրոյի ԼՖ-ի տրամադրման մասին պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին։
Լրացուցիչ ֆինանսավորմամբ ԿԲԾ-ի հիմնական նպատակներն են՝ բարելավել տարրական դպրոց մուտք գործող երեխաների դպրոցական պատրաստվածությունը, բարելավել ավագ դպրոցների ֆիզիկական պայմանները և ապահովել դրանցում կրթական ռեսուրսների առկայությունը և աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններին՝ ապահովելով կրթության որակն ու համապատասխանությունը:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը բաղկացած է հետևյալ երեք բաղադրիչներից.
Բաղադրիչ 1: Հանրակրթության որակի բարելավում, որը կազմված է չորս ենթաբաղադրիչներից.
• Ենթաբաղադրիչ 1.1: Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում;
• Ենթաբաղադրիչ 1.2: Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը;
• Ենթաբաղադրիչ 1.3: Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում;
• Ենթաբաղադրիչ 1.4: Հանրակրթական դպրոցների վերազինում:
Բաղադրիչ 2: Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը:
Բաղադրիչ 3: Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:
«Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագիրը նպատակ ունի աջակցել ավագ դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և լրացուցիչ կրթական ռեսուրսների տրամադրման՝ մասնավորապես ավագ դպրոցների հիմնանորոգման և բնական գիտությունների ժամանակակից լաբորատորիաների ստեղծման միջոցով։
ԼՖ-ով ԿԲԾ-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող Կրթական Ծրագրերի Կենտրոն Ծրագրերի Իրականացման Գրասենյակի (ԿԾԿ ԾԻԳ) կողմից: ԿԾԿ ԾԻԳ-ը պատասխանատու է ԼՖ-ով Ծրագրի իրականացման կառավարման, ինչպես նաև գնումների, վճարումների, երաշխիքների կիրառման, մոնիթորինգի և գնահատման համար:
ԿԲԾ-ի շրջանակում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչ 1.3-ի կողմից իրականացված գործողությունները հիմք հանդիսացան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կարողությունների հզորացման, տվյալների հավաքագրման ենթակառուցվածքի (ինչպիսիք են տվյալների հավաքագրումը և ինտեգրումը մեկ համակարգի մեջ) մշակման, ինչպես նաև Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) ֆունկցիոնալությունն ու մշտադիտարկումն ապահովելու նպատակով նոր գործիքների գործարկման համար: «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում ենթաբաղադրիչը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ կշարունակի բարելավել ԿԳՄՍՆ կարողությունները՝ տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության միջոցով վերահսկելու հայաստանյան դպրոցների գործունեության արդյունավետությունը:
Լրացուցիչ ֆինանսավորմամբ նոր գործողությունները կներառեն տվյալների վիզուալիզացիայի գործիքների նոր գործառույթների մշակում և փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման և տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով համակարգի կիրառելիությունը և բարելավելով կրթության հիմնական արդյունքները:
Ենթաբաղադրիչի շրջանակում կվերանայվեն բոլոր այն մոտեցումները, որոնք առնչվում են նոր մոդուլների մշակմանը, փորձարկմանը, ինչպես նաև ԿԳՄՍՆ աշխատակիցների, կրթական հաստատությունների մանկավարժական և ոչ մանկավարժական աշխատակազմի վերապատրաստումներին, որպեսզի համակարգի հնարավորություններն առավելագույն օգտագործվեն կառավարման, ուսուցման և ուսումնառության գործընթացներում:
II. ՆՊԱՏԱԿ
Այս առաջադրանքի նպատակն է բարելավված ԿԿՏՀ-ի փորձարկումը և մոնիթորինգը (piloting and monitoring), դրանց համապատասխանության դիտարկումը, ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև 2024 թվականի ապրիլի 15-ին կնքված պայմանագով նախատեսված պահանջներին, համագործակցելով ԿԳՄՍՆ-ի և ԿՏԱԿ-ի և մյուս շահառու կազմակերպությունների հետ։
Իրականացնել գործնական փորձարկումներ շահառուների մասնակցությամբ՝ հիմնվելով առարկայական առաջադրանքի արդյունքների և բարելավված ԿԿՏՀ-ի վրա:
III. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
Ակնկալվում է, որ ընտրված խորհրդատուն ըստ անհրաժեշտության սերտորեն կհամագործակցի հետևյալ կառույցների հետ.
(ԿԶՆԱԿ),
IV. ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ
Խորհրդատուի պարտականությունները ներառում են.
:
V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Առաջադրանքը պետք է իրականացվի հետևյալ փուլերով.
VI. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Աշխատանքի արդյունքները կլինեն ՝
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով, մեկ տպագիր և էլեկտրոնային տարբերակներով (էլեկտրոնային փոստով):
VII. ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Վերոնշյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման համար ընտրված խորհրդատուն պետք է ունենա հետևյալ նվազագույն որակավորումները.
Անգլերենի իմացությունը ցանկալի է: