Local Economy and Infrastructure Development Project (Армения - Тендер #57267637) | ||
| ||
| Для перевода текста тендера на нужный язык воспользуйтесь приложением: | ||
Страна: Армения (другие тендеры и закупки Армения) Организатор тендера: The World Bank Номер конкурса: 57267637 Дата публикации: 08-09-2024 Источник тендера: Тендеры всемирного банка |
||
P150327
Local Economy and Infrastructure Development Project
Armenia
OP00309504
Invitation for Bids
Published
LEIDP-GO2DILI-F-02/2024
Request for Quotations
English
Sep 16, 2024 12:30
Sep 06, 2024
Armenian Territorial Development Fund
Sargis Baghinyan
Ulnetsi 31, Yerevan
Armenia
Armenia
+37460501560
www.atdf.am
Առաջարկների ներկայացման հրավեր (ITQ) - Ապրանքների Գնում
ՏԵՂԱԿԱՆ ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՄԲ
Ծրագրի անվանումը՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքի զարգացման ծրագիր» (ՏՏԵԶԾ)
Ֆինանսավորման աղբյուրը՝ P150327
Գնորդը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
Պայմանագրի անվանոում՝ «կահույքի ձեռքբերում»
Պայմանագրի համարը՝ LEIDP-GO2DILI-F-02-2024
Ամսաթիվը՝ 06 սեպտեմբերի 2024թ.
Հարգելի Մատակարար,
Կից Հավելված 1-ում տրվում են պահանջվող ապրանքների տեխնիկական մասնագրերը:
Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը համակարգի կողմից չեն ընդունվում:
(i) Գներ: Գները պետք է առաջարկվեն ՀՀ դրամով ընդհանուր գնի համար համապատասխան տեղադրման վայրում (ըստ տեխնիկական առաջադրանքում նշված ապրանքների մատակարարման վայրի ցանկի), ներառյալ տեղափոխումը, ապահովագրությունը, բեռնափոխադրումն և բեռնաթափումը:
(ii) Առաջարկների գնահատում: Տեխնիկական մասնագրերին համապատասխանող առաջարկները կենթարկվեն նշանակման վայրում ընդհանուր գնի համեմատության` համաձայն 2-րդ կետի:
Առաջարկների գնահատման ժամանակ Գնորդը յուրաքանչյուր առաջարկի համար կսահմանի ճշտված գին` կատարելով թվաբանական կամ այլ սխալների ուղղում հետևյալ կերպ`
(ա) եթե անհամաձայնություն կա թվերով և բառերով արտահայտված արժեքների միջև, ապա որոշիչ կլինեն բառերով արտահայտված արժեքները;
(բ) եթե անհամաձայնություն կա տվյալ ապրանքի միավոր սակագնի և նրա ընդհանուր արժեքի միջև, որն առաջանում է բազմապատկելով միավոր գինը քանակության հետ, որոշիչ կլինի առաջարկված միավոր սակագինը,
(գ) եթե մատակարարը հրաժարվում է ընդունել ուղղումը, իր առաջարկը կմերժվի:
Որակավորմանն ուղղված պահանջներ
Ամենացածր գնահատված հայտը որոշելուց հետո Գնորդը պետք է իրականացնի Հայտատուի հետորակավորման գնահատումը կիրառելով ստորև սահմանված պահանջները: Ստորև չնշված պահանջները չպետք է կիրառվեն Մատակարարի որակավորման գնահատման ժամանակ:
Հայտատուներին ներկայացվում են հետևյալ որակավորմանն ուղղված պահանջներ.
(ա) Ֆինանսական հնարավորություններ.
(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.
(iii) Գնման պատվերի/պայմանագրի շնորհում. Գնման պատվերը կշնորհվի այն հայտատուին, որի ճշգրտված գինը կլինի նվազագույնը, և որը կհամապատասխանի Գնորդի կողմից սահմանված Որակավորման ուղղված պահանջներին: Հաղթող մասնակիցը կստորագրի կցված պայմանագիրը և «Ապրանքների մատակարարման պայմաններ» փաստաթուղթը:
(iv) Առաջարկի վավերականությունը. Ձեր առաջարկը/-ները/ վավեր է քառասուն հինգ /45/ օրվա ընթացքում սկսած առաջարկի/-ների/ ներկայացման վերջնաժամկետից, ինչպես նշված է Առաջարկների ներկայացման հրավերի կետ 3-ում:
ՀՀ, Երևան, Կ. Ուլնեցու 31, 0037, ՀՏԶՀ գրասենյակ, Գնումների բաժին, 207 սենյակ
Հեռախոս: (374 60) 50 15 60
Էլ-հասցե: procurement.atdf@gmail.com
7.1 Մատակարարը պետք է կատարի Գնորդի բոլոր ցուցումները, որոնք համապատասխանում են տվյալ տեղանքի համար կիրառելի օրենքներին:
7.2 Բանկը իրավունք ունի պահանջել Մատակարարից, նրա ենթակապալառուներից և խորհրդատուներից թույլ տալ Բանկին ստուգել իրենց հաշիվներն ու հաշվապահությունը, ինչպես նաև այլ փաստաթղթեր կապված մրցութային գործընթացի և պայմանագրի իրականացման հետ և աուդիտ անցկացնել Բանկի կողմից նշանակված աուդիտորական կազմակերպության կողմից: Մատակարարները, իր ենթակապալառուները և խորհրդատուները պետք է ուշադրություն դարձնեն Պայմանագրի կետ 5-ին, համաձայն որի մտադրված գործողությունները` Բանկի կողմից ստուգումներ կամ աուդիտ իրականացնելու իրավունքից օգտվելուց խոչընդոտելը, կհանգեցնի պայմանագրի դադարեցման (ինչպես նաև Գնումների ընթացակարգի համաձայն` կհամարվի ոչ ընդունելի):