Расширенный поиск
Поиск по тендерам РФ Иностранные закупки Поставщики Реализация собственности Заказчики Еще
Главная Иностранные тендеры и госзакупки Тендеры Армении


Local Economy and Infrastructure Development Project (Армения - Тендер #54011887)


Поделиться

Для перевода текста тендера на нужный язык воспользуйтесь приложением:


Страна: Армения (другие тендеры и закупки Армения)
Организатор тендера: The World Bank
Номер конкурса: 54011887
Дата публикации: 16-05-2024
Источник тендера:


Продвигайте Вашу продукцию на мировые рынки
Доступ к полной информации по данной закупке закрыт.
Зарегистрируйтесь для получения бесплатных рассылок по новым тендерам и просмотра дополнительной информации.

.
Регистрация
NOTICE AT-A-GLANCE
  • Project ID

P150327

  • Project Title

Local Economy and Infrastructure Development Project

  • Country

Armenia

  • Notice No

OP00289874

  • Notice Type

Invitation for Bids

  • Notice Status

Published

  • Borrower Bid Reference

TUR-PPI-03

  • Procurement Method

Request for Bids

  • Language of Notice

English

  • Submission Deadline Date/Time

May 29, 2024 12:00

  • Published Date

May 15, 2024

  • CONTACT INFORMATION
  • Organization/Department

Armenian Territorial Development Fund

  • Name

Sargis Baghinyan

  • Address

Ulnetsi 31, Yerevan

  • City
  • Province/State

Armenia

  • Postal Code
  • Country

Armenia

  • Phone

060501560

  • Email

Director@atdf.am

  • Website

www.atdf.am

Details

Հայտերի ներկայացման հրավեր

Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝ Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր /ՏՏԵԶ/

Վարկ No՝ P150327

Պայմանագրի անվանումը՝ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում

Պայմանագիր No՝ TUR-PPI-03

15 մայիս 2024թ.

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացել է ֆինանսավորում Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել «TUR-PPI-03, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:

2. Սույնով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր իրավասու մասնակիցներից` TUR-PPI-03 «ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղի "ՋիԲիԷյջ" ՍՊԸ-ի հյուրանոցա-ռեստորանային համալիրը սպասարկող արտաքին ինժեներական ենթակառուցվածքների կառուցում» շինարարական աշխատանքների համար:

Աշխատանքները ներառում են՝

Ենթածրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

  • Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցում

Հ3, Երևան - Գառնի ավտոմայրուղուց դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 846 մ անցնում է Կոմիտաս (≈331 մ), Բաղրամյան (≈324 մ) և Գ. Զոհրապ (≈191 մ) փողոցների հատվածներով։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի երթևեկելի մասի ընդհանուր մակերեսը կազմում է 5,743 քմ, որից ասֆալտե ծածկույթով ճանապարհի մակերեսը կազմում է 5,127 քմ (երկարությունը՝ 706 մ), իսկ բազալտե չորսվակասալերով սալարկված ճանապարհի մակերեսը՝ 616 քմ (երկարությունը՝ 140 մ)։ Մոտեցնող ճանապարհ No.1-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցների երթևեկելի մասի և մայթերի ասֆալտե ծածկույթի վերականգնումը, բազալտե եզրաքարի և փողոցների եզրով տեղադրված ոռոգման ջրի և դրենաժային առուների երկաթբետոնե վաքերի փոխարինումը։

  • Մոտեցնող ճանապարհ No.2 վերակառուցում

Գառնու հեթանոսական տաճարից, այն է՝ Մարզպետունի և Գ. Զոհրապ փողոցների հատման կետից դեպի hյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքին մոտեցնող ասֆալտե ծածկույթով ճանապարհը անցնում է Գ. Զոհրապ փողոցի հատվածով։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 220 մ, իսկ մակերեսը մոտ՝ 1,162 քմ։ Մոտեցնող ճանապարհ No.2-ի վերակառուցումը ներառում է վերոնշյալ փողոցի երթևեկելի մասի ասֆալտե ծածկույթի վերականգնումը և բազալտե եզրաքարի փոխարինումը։

Այսպիսով, վերակառուցման ենթակա ա. մոտեցնող ճանապարհների երթևեկելի մասի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,066 մ (846 մ + 220 մ), իսկ մակերեսը մոտ 6,905 քմ (5,743 քմ + 1,162 քմ) և բ. մոտեցնող ճանապարհների մայթերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 655 մ (331 մ + 324 մ), իսկ մակերեսը մոտ 1,682 քմ (529 քմ + 1,153 քմ)։ Նշում՝ հաշվի առնելով, որ Գ. Զոհրապ փողոցի լայնությունը կազմում է մոտ 4.4 մ, որը տվայլ տեսակի ճանապարհների համար նորմերով պահանջվող մինիմալ լայնությունն է, մայթի իրականացում տվյալ փողոցում հաստատված աշխատանքային նախագծով չի նախատեսված։

  • Կեղտաջրերի հեռացման համակարգի կառուցում

Հյուրանոցա-ռեստորանային համալիրի կեղտաջրերի հեռացումը կազմակերպելու համար նախատեսվում է կառուցել 481 մ երկարությամբ 250 մմ նոմինալ տրամագծով կոյուղու պոլիէթիլենային ծալքավոր խողովակներից ստորգետնյա կոյուղագիծ, որը միացվելու է Բաղրամյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկին մոտ գտնվող 500 մմ նոմինալ տրամագծով ասբոցեմենտե կոյուղատարին։ Կառուցվող կոյուղագծի երկայնքով՝ նախագծով նախատեսված տեղերում տեղադրվելու են 22 հատ 1000 մմ տրամագծով ե/բ դիտահոր։ Կոյուղագծի վերջնակետում տեղադրվող դիտահորը կառուցվելու է հյուրանոցա-ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի մոտ՝ համայնքապատկան տարածքում։ Հարկ է նշել, որ նոր կառուցվող կոյուղագծի Բաղրամյան փողոցով անցնող հատվածի դիտահորերին կմիացվեն նաև 44 հատ գոյություն ունեցող տնային միացումների 150 մմ նոմինալ տրամագծով խողովակներ։

  • Էլեկտրամատակարարման համակարգի կառուցում

Հյուրանոցա-ռեստորանային համալիրի 0.4 կՎ, 280 կՎտ հզորությամբ Էլեկտրամատակարարումը ապահովելու համար նախատեսվում է տեղադրել 120 գծմ երկարությամբ ստորգետնյա մալուխագիծ: Մասնավորապես՝ հաստատված աշխատանքային նախագծով նախատեսված է տեղադրել 4x240 մմ2 հատույթով, АВВГ-1000 տեսականիշի մեկուսացված ալյումինե մալուխագիծ (240 գծմ = 2x120 գծմ), ներառյալ DN100 մմ PVC ճկվող էլեկտրական պաշտպանիչ խողովակը։

Բոլոր աշխատանքների նախատեսված ավարտման ժամկետ՝ 120 օր սկսած Աշխատանքների մեկնարկից:

Որակավորման չափանիշներն են (որոնք չեն սահմանափակվում*)

ա/ վերջին երեք տարիներից որևէ մեկ տարում հաջողությամբ կատարված 664,000,000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,

բ/ վերջին հինգը տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագրեր` ասֆալտապատ ճանապարհների, կառուցման/վերակառուցման աշխատանքները:

Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 153,000,000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր առնվազն 306,000,000 ՀՀ դրամ,

գ/ շինարարական փորձը հետևյալ հաջող ավարտված հիմնական աշխատանքներում պետք է լինի՝ 300 գծմ երկարությամբ արտաքին ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման և/կամ վերակառուցման աշխատանքները (առնվազն երկու աշխատանք),

դ/ նվազագույնը 109,000,000 ՀՀ դրամի իրացվելի միջոցներ և/կամ վարկային գիծ,

ռ/ որպես պայմանագրի շնորհման նախապայման, հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա «Տրանսպորտային», «Հիդրոտեխնիկական», «Էներգետիկ» ներդիրներով։

*Որակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):

3. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (հունվար 2011 թ, վերանայված հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք ծանոթանալ գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերին, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

4. Շահագրգիռ իրավասու հայտատուները կարող են ամբողջական փաթեթը ներբեռնել www.gnumner.am, www.armeps.am կամ www.atdf.am կայքերից: Ցանկացած կազմակերպություն կարող է գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում և ներկայացնել Հայտը ARMEPS էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով (www.armeps.am):

Հայտնում ենք, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հայտատուի կողմից վերոնշյալ կայքերից մրցութային փաթեթի սխալ կամ ոչ ամբողջական ներբեռնման, ինչպես նաև հետագայում հրավերի փոփոխությունների առկայության դեպքում դրանց բացթողնման համար:

5. Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով ամենաուշը 2024 թվականի մայիսի 29-ին ժամը 12:00-ին: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

6. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:

7. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

պարոն Սարգիս Բաղինյանին, Գործադիր տնօրեն

ՀՀ, ք. Երևան 0037, Կ. Ուլնեցու 31

Հեռ.՝ +374 060 501 560

Էլ. հասցե` procurement@atdf.am

Վեբկայք` www.atdf.am


Источник закупки

Перейти

Импорт - Экспорт по стране Армения

Кроме мониторинга зарубежных тендеров для ведения успешного бизнеса изучите информацию о стране: какая продукция экспортируется и импортируется и на какие суммы. Определите коды ТН ВЭД интересующей вас продукции.

Экспорт Импорт




Copyright © 2008-2026, TenderGURU
Все права защищены. Полное или частичное копирование запрещено.
При согласованном использовании материалов сайта TenderGURU.ru необходима гиперссылка на ресурс.
Электронная почта: info@tenderguru.ru
Многоканальный телефон 8-800-555-89-39
с любого телефона из любого региона для Вас звонок бесплатный!

Портал отображает информацию о закупках, публикуемых в сети интернет
и находящихся в открытом доступе, и предназначен для юрлиц и индивидуальных предпринимателей,
являющихся участниками размещения государственного и коммерческого заказа.
Сайт использует Cookie, которые нужны для авторизации пользователя.
На сайте стоят счетчики Яндекс.Метрика, Google Analytics и LiveInternet,
которые нужны для статистики посещения ресурса.

Политика обработки персональных данных tenderguru.ru